Կորոնավիրուսի դեմ մինչ այժմ պատվաստվել է 26 562 քաղաքացի - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի դեմ մինչ այժմ պատվաստվել է 26 562 քաղաքացի

2021-05-24 13:02 , Общество, 1121

Կորոնավիրուսի դեմ մինչ այժմ պատվաստվել է 26 562 քաղաքացի

Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամ կատարվել է 26 562 պատվաստում։

Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հիշեցնելով, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը, նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։

Միաժամանակ ընդգծվում է՝ գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են անվճար, այդ թվում նաև՝ օտարերկրացիների համար։

«ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց՝ 18 տարեկանից բարձր բուժաշխատողների, քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Հիշեցնենք՝ Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը մեկնարկել է ս․թ․ապրիլի 13-ին։

Лента

Рекомендуем посмотреть