ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ այսօր՝ մայիսի 20-ին, կազմակերպել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ՝ Հայաստանի տարածք Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
«ԶՈւ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել ռազմական կցորդներին հետաքրքրող և ճշգրտող հարցերին: Հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ ռազմական կցորդները եղել են Սև լճի մերձակայքում, արձանագրել ՀՀ տարածքում ադրբեջանցի զինվորականների ներկայությունը, դիտարկել տեղանքում հայկական և ադրբեջանական ուժերի տեղակայումը»,-մանրամասնում են պաշտպանական գերատեսչությունից։
Նշենք՝ ՀՀ պետական սահմանին մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի սադրանքներից հետոՀայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդների հետ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 17 կայացել էր հանդիպում։ Նրանց հետ հանդիպմանն ներկայացվել էր, որՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ որոշ տարածքների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունն ու դրա զարգացման ընթացքը: Ընդգծվել էր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։