Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից առ այսօր հավաքագրվել է ավելի քան 2.2 միլիարդ դրամ։
Ըստ ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի›› հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում ներկայացված հաշվետավության՝ 2017թ. հունվար ամսից մինչ օրս Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված կարգով կատարվել են թվով 16 հատուցումներ, որոնցից 14-ը` զոհված զինծառայողների, 2-ը հաշմանդամ զինծառայողի:
Զոհված 14 զինծառայողներից՝
• 7-ը պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներ են, որոնցից յուրաքանչյուրին հասանելիք հատուցման գումարը կազմում է 58 մլն. ՀՀ դրամ,
• 3-ը պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կազմերի զինծառայողներ, որոնց հասանելիք հատուցման գումարը կազմում է 70մլն. ՀՀ դրամ,
• 4-ը սպայական կազմի զինծառայողներ, որոնց հասանելիք հատուցման գումարը կազմում է 82 մլն. ՀՀ դրամ:
Հաշմանդամ զինծառայողներից`
• 1-ը I խմբի հաշմանդամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի , որին հասանելիք հատուցման գումարը կազմում է 58մլն. ՀՀ դրամ
• 1-ը II խմբի հաշմանդամ, պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի, որի հասանելիք հատուցման գումարը կազմում է 41մլն. ՀՀ դրամ
Վերը թվարկված բոլոր դեպքերում վերջիններիս շահառուներին Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված ժամկետում և կարգով տրամադրվել են միանվագ 10 կամ 5 մլն. ՀՀ դրամ գումարներ և կատարվում են հերթական ամսական հատուցումները՝ համապատասխանաբար 150,200, 250 և 300 հազար ՀՀ դրամի չափով: