Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտայի՝ դեպի ԱԺ տանող ճանապարհը. ԱԺ-ում նիստ է, կառավարության առջև՝ հավաք - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտայի՝ դեպի ԱԺ տանող ճանապարհը. ԱԺ-ում նիստ է, կառավարության առջև՝ հավաք

2021-05-20 20:44 , Политика, 898

Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտայի՝ դեպի ԱԺ տանող ճանապարհը. ԱԺ-ում նիստ է, կառավարության առջև՝ հավաք

Այս րոպեներին Բաղրամյան պողոտայի` դեպի Ազգային ժողով (ԱԺ) տանող ճանապարհահատվածը փակ է ոստիկանական ուժերի կողմից: Տրանսպորտային միջոցներին հորդորվում է ճանապարհը շրջանցել:

Հիշեցնենք` խորհրդարանում արտահերթ նիստ է ընթանում Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթի հարցով:

«2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է անում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին միանձնյա չստորագրել որևէ հայտարարություն:

Նախագծում ընդգծվում է՝ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:

Արտախորհրդարանական ուժերն էլ՝ ի դեմ «Պատիվ ունեմ» դաշինքի, հավաք են անում ՀՀ կառավարության շենքի առջև, հայտարարում են՝

«Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա չի կարող լինել, քանի դեռադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում»:

Лента

Рекомендуем посмотреть