Կոչ է արվում ձեռնպահ մնալ այցելությունից Սյունիքի և Գեղարքունիքի՝ ադրբեջանական զինված ուժերի սադրանքների վայրեր․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Կոչ է արվում ձեռնպահ մնալ այցելությունից Սյունիքի և Գեղարքունիքի՝ ադրբեջանական զինված ուժերի սադրանքների վայրեր․ ՊՆ

2021-05-20 16:59 , Общество, 1087

Կոչ է արվում ձեռնպահ մնալ այցելությունից Սյունիքի և Գեղարքունիքի՝ ադրբեջանական զինված ուժերի սադրանքների վայրեր․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ է անում ձեռնպահ մնալ այցելությունից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Նշվում է, որ այդ վայրերում ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն և ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայությանդեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։

«Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները»,- պարզաբանում են ՊՆ-ից՝ հավելելով, որ իրավապահներին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։

Лента

Рекомендуем посмотреть