Ադրբեջանցի զինվորականներն այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում մի քանի տասնյակ կրակոցներ են արձակել․ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցի զինվորականներն այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում մի քանի տասնյակ կրակոցներ են արձակել․ ՊՆ

2021-05-20 17:07 , Общество, 1043

Ադրբեջանցի զինվորականներն այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում մի քանի տասնյակ կրակոցներ են արձակել․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում միջադեպ է գրանցվել։

ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ ժամը 15։00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։

«Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել և հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ և կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,-ասված է պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть