ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ տեսանյութի մասին - RadioVan.fm

Онлайн

ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ տեսանյութի մասին

2021-05-20 09:40 , Право, 962

ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում․ ՀՀ ՄԻՊ-ը՝ տեսանյութի մասին

Մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքների կոպիտ խախտումների հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին: ՄԻՊ գնահատմամբ՝ հրապարակված տեսանյութից ակնհայտ է, որ ադրբեջանցիների արարքները բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ:

«ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում: Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունըծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը»,-տարածած հայտարարությունում շեշտել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական սոցիալական հարթակներում նախօրեին տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում հայերին։ Ըստ շրջանառվող լուրի՝ միջադեպն արձանագրվել է այս օրերին՝ Վարդենիսում։

Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (Info Check) ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը, հղում կատարելով ՀՀ պաշտպանության նախարարությանը (ՊՆ), շտապեց հերքել, որ դա առնչություն ունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ՝ նշելով, որ տեսանյութը ուսումնասիրության է ենթարկվում՝ իրական տեղի և ժամանակի վերհանման նպատակով։

ՊՆ-ն, այնուհետ, երեկ ուշ երեկոյան, հաստատեց՝ հայտարարելով, որ հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:

Գերատեսչությունից միաժամանակ նշել են՝ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն և «հետամուտ են լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»։

ՀՀ ՄԻՊ-ը թեմայի շրջանակում հատուկ արձանագրել է․

«Պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:

Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ հաղորդակցվելուանհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»:

Лента

Рекомендуем посмотреть