Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հրատապ քննարկմամբ ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում - RadioVan.fm

Онлайн

Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հրատապ քննարկմամբ ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում

2021-05-19 17:44 , Право, 1017

Արման Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին հրատապ քննարկմամբ ներկայացրել է իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:

«ԵԽ հանձնակատարին եմ ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով»,- ֆեսյբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Лента

Рекомендуем посмотреть