Սյունիքում թունավորման դեպքերով քրգործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են․ ՔԿ - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում թունավորման դեպքերով քրգործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են․ ՔԿ

2021-05-19 12:13 , Право, 979

Սյունիքում թունավորման դեպքերով քրգործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են․ ՔԿ

Սյունիքի մարզում վերջին օրերին արձանագրված թունավորման դեպքերի առթիվ մայիսի 17-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը) 1-ին մասով, որը մայիսի 18-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրգործի շրջանակում վերցվել է ջրի նմուշ և նշանակվել դատասննդային փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ)՝ մանրամասնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համաճարակաբանական հետազոտությունների շրջանակներում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային հսկողություն, արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ, որի հետևանքով նշված անձանց վիճակը գնահատվել է միջին և թեթև ծանրության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 9-11-ը վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնց վարակմանը պատճառը, ինչպես պարզվել էր օրեր անց, խմելու ջուրն էր եղել: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Սիսիան համայնքում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով արձանագրված դեպքերի թիվը մայիսի 17-ի դրությամբ 445-ի է հասել։

Лента

Рекомендуем посмотреть