ՀՀ զինուժը ադրբեջանցիներին իսպառ զրկել է որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, բանակցությունները ընթացքի մեջ են․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ զինուժը ադրբեջանցիներին իսպառ զրկել է որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, բանակցությունները ընթացքի մեջ են․ ՀՀ ՊՆ

2021-05-19 11:07 , Политика, 1085

ՀՀ զինուժը ադրբեջանցիներին իսպառ զրկել է որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, բանակցությունները ընթացքի մեջ են․ ՀՀ ՊՆ

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում Ադրբեջանի զինուժի՝ մայիսի 12-ին և 13-ինիրականացրած սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը մայիսի 19-ի առավոտյան դրությամբ էական փոփոխություններ չի կրել։

Այդ մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ շեշտելով, որ սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։

«Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության՝ իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։

Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,-ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցենք՝ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանցիների՝ առանց նախապայմանների ելման դիրքեր չվերադառնալու դեպքում՝ ՀՀ ԶՈւ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել նաև ուժային տարբերակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքում և Սյունիքում հաստատել են, որ մայիսի 12-ին ու 13-ին ադրբեջանական զինված ծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, հովիվներից պահանջել են, երբեմն՝ հայերենով, լքել արոտավայրերը՝ սպառնալով սպանել կամ գերեվարել։

Лента

Рекомендуем посмотреть