Հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը ժամանումից անմիջապես հետո կալանավորվել է - RadioVan.fm

Онлайн

Հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը ժամանումից անմիջապես հետո կալանավորվել է

2021-05-18 14:36 , Право, 1148

Հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը ժամանումից անմիջապես հետո կալանավորվել է

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է Երևան, որից անմիջապես հետո հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)։ Նախկին պաշտոնյան կալանավորվել է։

«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ շուրջ մեկ տարի հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ մանկապարտեզի տարածքը յուրացնելու մեջ։

Лента

Рекомендуем посмотреть