ԱՄՆ-ը ադրբեջանական ղեկավարությունից կպահանջի դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից. Սալիվանը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ը ադրբեջանական ղեկավարությունից կպահանջի դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից. Սալիվանը՝ Փաշինյանին

2021-05-17 22:57 , Политика, 847

ԱՄՆ-ը ադրբեջանական ղեկավարությունից կպահանջի դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից. Սալիվանը՝ Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ. զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության հաղորդմամբ՝ ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

«Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть