ԱՄՆ Նյու Յորք քաղաքում և Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել սպասվող ձնաբքի պատճառով, որն այսօր կհասնի երկրի արևելյան ափ:
Փոթորկի և ձնաբքի հետևանքով, ինչպես սպասվում է, Նյու Յորքում մոտ 60 սանտիմետր տեղումներ կգրանցվեն: Քամու արագությունը տեղ-տեղ հասնելու է 96 կմ/ժ արագության:
ԱՄՆ խոշոր քաղաքներում կփակվեն դպրոցները, օդանավակայաններում չեղյալ կհայտարարվեն չվերթները:
Նյու Յորքում արտակարգ դրությունը հայտարարել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն:
ԱՄՆ-ում չորեքշաբթի չեղյալ կհայտարարվի 5000-ից ավելի ավիաչվերթ, հայտնում է flightaware.com ծառայությունը:
Չվերթների մեծ մասը չեղյալ են հայտարարվել ԱՄՆ արևելյան քաղաքների օդանավակայաններում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Բալտիմորում և Ֆիլադելֆիայում: