ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդում է, որ այսօր՝ մայիսի 14-ին, 5-րդ զորամիավորումում, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն։
«Հաղթահարելով լեռնային բարդ տեղանքը, տանկային ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջաններն ու կատարել առաջադրված խնդիրը, հնարավորություն ստեղծելով զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումների՝ նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։
Զորամիավորման հրամանատարությունը բարձր է գնահատել ներգրավված անձնակազմի պատրաստությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման մակարդակը»,-մանրամասնում են ռազմական գերատեսչությունից։