Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահ - RadioVan.fm

Онлайн

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահ

2021-05-13 19:44 , Политика, 695

Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն. ՀՀ նախագահ

Սյունիքում ստեղծված իրավիճակը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը: Այդ մասին ասված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում, որում ընդգծվում է նաև, որ հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:

«Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից:

Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть