Հարությունյանն ու Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները - RadioVan.fm

Онлайн

Հարությունյանն ու Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները

2021-05-14 16:44 , Политика, 857

Հարությունյանն ու Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 14-ին, նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի (ՌԴ ԶՈւ) հարավային ռազմական օկրուգի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովին։ Հիշեցվում է, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ենթակայության տակ է գտնվում Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում ստեղծված իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները,Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մեկնարկած բարեփոխումները, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նախանշված ծրագրերը կիրականացվեն ժամանակին և ամբողջ ծավալով»,-մանրամասնում են ՀՀ ռազմական գերատեսչությունից։

Лента

Рекомендуем посмотреть