Ազգային ժողովն (ԱԺ) այսօր, ժամը 18:00-ին, արտահերթ նիստ կգումարի. ԱԺ խորհուրդը ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցած ԱԺ խորհրդի արտահերթ նիստում համաձայնություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկին։
Հիշեցնենք՝ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։