Մենենդեսը Բայդենին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք - RadioVan.fm

Онлайн

Մենենդեսը Բայդենին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք

2021-05-14 10:32 , Политика, 779

Մենենդեսը Բայդենին կոչ է արել խիստ արձագանքել ադրբեջանական զորքի ներխուժմանը Հայաստանի ինքնիշխան տարածք

«Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիայի ակտ է, որն ընդգծում է մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործողությունները լուրջ հետևանքներ կունենան»,-այդ մասին տարածած հայտարարությունում ընդգծում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը՝ նկատելով, որ նախորդ տարի աշնանը, երբ Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, ԱՄՆ նախկին վարչակազմը չկարողացավ միջամտել և բաց թողեց դռները, որպեսզի բռնապետները՝ Ալիևը, Էրդողանն ու Պուտինը, որոշեն հայ ժողովրդի ճակատագիրը։

«Դա չի կարող նորից կրկնվել: Ես Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով զբաղվել այս խնդրով և հասկացնել, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և, որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան պարզապես անընդունելի են»,-եզրափակել է Մենենդեսը:

Лента

Рекомендуем посмотреть