Շուրջ 250 ադրբեջանցի գտնվում է Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններից ներս. Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 250 ադրբեջանցի գտնվում է Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններից ներս. Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

2021-05-13 19:36 , Политика, 1296

Շուրջ 250 ադրբեջանցի գտնվում է Սյունիքի և Գեղարքունիքի սահմաններից ներս. Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այսօր կայացած Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում իր հայտարարության տեսանյութը:

Փաշինյանը տեղեկացնելով, որ արդեն երկրորդ օրն է` Սյունիքի մարզի Սև լճի շուրջ պայթյունավտանգ իրավիճակ է, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի որոշակի հատվածներում, հայտարարեց.

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Ելնելով վերը նշվածից` Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։

Նշենք` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և, անհրաժեշտության դեպքում, Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը համապատասխան գործողություններ կկիրառվեն:

Лента

Рекомендуем посмотреть