Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հրապարակել տնօրենի պաշտոնակատարի՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին հրամանը:
Ըստ այդմ՝
Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաների քննությունը հունիսի 8-ին է,
Օտար լեզուները՝ հունիսի 11-ին,
Հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին,
Մաթեմատիկան՝ հունիսի 18-ին,
Հայոց պատմությունն ու Ֆիզիկան՝ հունիսի 22-ին,
Քիմիան ու Ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին: