Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության առնչությամբ։ Այդ մասին պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը վստահեցրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Ազգային ժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Միրզոյանի կողմից սահմանային իրավիճակի մասին տեղեկացումից հետո Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել։