Այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում․ ՀՀԿ - RadioVan.fm

Онлайн

Այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում․ ՀՀԿ

2021-05-13 13:25 , Политика, 782

Այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն (ՀՀԿ ԳՄ) իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։

«Գործադիր մարմինն արձանագրում է, որ իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում ստեղծված խոր ճգնաժամի և Արցախյան վերջին պատերազմի կործանարար արդյունքներիհետևանքով։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման այս միջադեպերը էսկալացիայի ռիսկեր են պարունակում, որոնց կանխման, չեզոքացման ուղղությամբ գործող իշխանություններն անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում։

Արդյունքում Ադրբեջանն ընդլայնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշումների գործիքակազմը և հայկական կողմից նոր զիջումներ ակնկալելու, նոր պահանջներ ներկայացնելու բարենպաստ հող նախապատրաստում։

Ներկայիս ապիկար վարչակազմը չի տիրապետում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և պետության ինքնիշխանության վերակագնման ոչ ներքին, ոչ արտաքին գործիքակազմերին:

Գործադիր մարմինը նաև արձանագրում է, որ գործող վարչախմբի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը մեծացնում է Հայաստանին ու Արցախին, հավաքական առումով՝ հայ ժողովրդին սպառնացող վտանգները»,-ասված է ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть