Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքի սահմանին տեղի ունեցածը և տալ իրավական գնահատականներ. Գոռ Աբրահամյան - RadioVan.fm

Онлайн

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքի սահմանին տեղի ունեցածը և տալ իրավական գնահատականներ. Գոռ Աբրահամյան

2021-05-13 12:43 , Право, 910

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է պարզել Սյունիքի սահմանին տեղի ունեցածը և տալ իրավական գնահատականներ. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությանը (ՊՆ ՌՈ) հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ։

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում՝ Սև լիճ տեղանքում,հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մինչև 3,5 կիլոմետր խորացել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ադրբեջանական կողմի գործողությունները «դիվերսիոն անցում» է որակել։

Лента

Рекомендуем посмотреть