2-րդ զորամիավորումում մեկնարկել են զորավարժություններ. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

2-րդ զորամիավորումում մեկնարկել են զորավարժություններ. ՊՆ

2021-05-12 18:46 , Общество, 867

2-րդ զորամիավորումում մեկնարկել են զորավարժություններ. ՊՆ

Զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով այսօր՝ մայիսի 12-ին, 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ նշելով, որ ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Ստուգվել են հրամանատարական կազմի՝ կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հմտությունները։

Հիշեցնենք՝ այսօր` կեսօրից հետո, Հայաստանի ռազմական գերատեսչությունը, անդրադառնալով Սյունիքի մարզում մարտերի վերաբերյալ տարածված լուրերին, հերքեց դրանք` տեղեկացնելով, որ այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, դրանք դադարեցվել են՝ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։

Գերատեսչությունից ընդգծել էին, որ այդ պահի դրությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնապես հերքեցին նաև Ազգային անվտանգության ծառայությունից:

Ավելի ուշ՝ երեկոյան 6-ից հետո տարածած տեղեկատվությամբ ՊՆ-ն հայտնեց, որ այսօր 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։

Лента

Рекомендуем посмотреть