5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ

2021-05-12 18:51 , Общество, 985

5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ

5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)` հավելելով, որ զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։

Ընդգծվում է, որ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։

Հիշեցնենք` այսօր` կեսօրից հետո, Հայաստանի ռազմական գերատեսչությունն անդրադառնալով Սյունիքի մարզում մարտերի վերաբերյալ տարածված լուրերին, հերքեց դրանք` տեղեկացնելով, որ այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Գերատեսչությունից ընդգծել էին, որ այդ պահի դրությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть