Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը

2021-05-12 16:17 , Политика, 813

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վրաստանի կառավարության տեղեկացմամբ՝ նախատեսված է Ղարիբաշվիլիի հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Лента

Рекомендуем посмотреть