ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզում մարտերի վերաբերյալ տեղեկությունները - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզում մարտերի վերաբերյալ տեղեկությունները

2021-05-12 15:06 , Право, 1243

ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզում մարտերի վերաբերյալ տեղեկությունները

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) տարածած հայտարարություն է տարածել՝ հերքելով Սյունիքի մարզի տարածքում մեկնարկած ու ընթացող մարտերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները։

«Նկատի ունենալով հիշյալ տեղեկությունների տարածման արդյունքում հանրության շրջանում ձևավորված անհանգստությունները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զգուշացնում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու, ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու և անհարկի լարվածություններ հրահրելու գործելաոճից ու տեղեկացնում, որ նմանատիպ երևույթներն ունենալու են համապատասխան իրավական հետևանքներ՝ ամենախիստ գործիքակազմերի կիրառմամբ:

Ազգային անվտանգության մարմինները դարձյալ հորդորում են զերծ մնալ ոչ պաշտոնական ու չճշտված տեղեկությունների տարածումից և ապավինել բացառապես պաշտոնական լրահոսին»,-ասված է ԱԱԾ տարածած հայտարարությունում։

Նշենք՝ ժամեր առաջ մարտերի մասին տարածված լուրերը հերքել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Գերատեսչությունից ընդգծել էին, որ այդ պահի դրությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть