Մինչև մայիսի վերջ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանը 6 նոր զորամաս կբացի։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Մայա Շարիֆովան՝ նշելով, որ ներկա պահին նոր զորամասերի շինարարությունը շարունակվում է:
Շարիֆովան նաև տեղեկացրել է, որ Ջրականի (Ջաբրայիլ), Կովսականի (Զանգելան), Որոտանի (Կուբաթլու), Քաշաթաղի (Լաչին) շրջաններում պատերազմից հետո երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության 10 նոր զորամաս է բացվել։