Փաշինյանը կրկին չընտրվեց վարչապետի պաշտոնում. խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը կրկին չընտրվեց վարչապետի պաշտոնում. խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է

2021-05-10 21:32 , Политика, 1088

Փաշինյանը կրկին չընտրվեց վարչապետի պաշտոնում. խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է

Խորհրդարանն այսօր հրավիրված հատուկ նիստում, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, «Կողմ»՝ 1, «դեմ» ՝ 1, «ձեռնպահ»՝ 76 ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին երկրորդ անգամ չընտրեց վարչապետ:

«Սա նշանակում է, որ ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասին և ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 9-րդ մասին համաձայն ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է։ Սրան հետևելու են նոր Խորհրդարանական ընտրությունների նշանակումը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։

Այդ մասին մինչ քվեարկությունը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հունիսին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իհարկե, խորհրդարանը շարունակելու է իր գործունեությունը, բայց կարծում եմ՝ առիթ է խմբակցության անունից շնորհակալություն հայտնելու խորհրդարանական ընդդիմությանը՝ չնայած այն հանգամանքին, որ տարբեր բովանդակային հարցերում մենք ունեցել ենք տարաձայնություններ: Եվ, ամենակարեւորը, շնորհակալություն ՀՀ քաղաքացիներին, որովհետեւ այս ընթացքում որտեղ պետք է, քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները: Այո, սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում, ինչպես բոլոր իշխանությունները: Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը վերադարձնում ենք ձեզ»,-իր ելույթում ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Հիշեցնենք` վարչապետի ընտրության հարցով առաջին հատուկ նիստը մայիսի 3-ին էր, որի արդյունքով Նիկոլ Փաշինյանը, որը կրկին վարչապետի միակ թեկնածուն էր, չէր ընտրվել այդ պաշտոնում:

Лента

Рекомендуем посмотреть