Էջմիածին քաղաքի ավագանին հաստատել է 750 մլն դրամի, շուրջ 1 հա (հեկտար) մակերեսով ասֆալտապատում կատարելու նախագիծ:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ընդգծելով՝ «Էջմիածնում սպասվում է ասֆալտապատման բում»։
Քաղաքապետի փոխանցմամբ՝ հաստատված նախագծով ասֆալտապատվող հատվածներն ընդգրկում են՝ Հունան Ավետիսյան, Թորոս Ռոսլին (նախկին՝ Լիսիցյան), Գրիգոր Նարեկացի, Վարդան Մամիկոնյան (հատված), Կոմիտաս փողոց (2 հատված), Թորամանյան, Ֆրանց Վերֆել (նախկին Շոլոխով), Այվազովսկի, Ա. Մանուկյան 1-ին թաղամասի թվով 3 փողոցները (այդ թվում՝ այգուն հարող փողոցները), Վիկտոր Համբարձումյան (նախկին Լոմոնոսով) 1-ին փակուղին, թիվ 2 երաժշտական դպրոցի հետնամասի ճանապարհը, Ս. Մովսես Խորենացի 0,2, 4, 22, 24, 26 շենքերի բակերը, Լեոնիդ Ազգալդյան (նախկին Վռամ Կոստանյան) թիվ 3 եւ 5 շենքերի բակերը, Սբ. Գրիգոր Լուսավորիչ (նախկին Կամո) թիվ 2, 2Ա, եւ 4 շենքերի բակերը, Շահումյան 69, 71, եւ 73, Սբ. Մ. Մաշտոց թիվ 8Ա, 8Բ, 8Գ եւ 8Վ, Արագածի զանգված թիվ 16 շենքի բակը, Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցներ, Տերյան 1-ին փակուղին:
Տեղեկացվում է, որ աշխատանքները կատարվելու են 2 փուլով. Անդրանիկ թաղամասի ներքին փողոցը, Րաֆֆու (նախկին Մռավյան) փողոցը, Զվարթնոց թաղամասի կենտրոնական փողոցը, Եկմալյան փողոցը, Արագածի 2-րդ զանգվածի փողոցները, Տերյան 1-ին փակուղին և Արամ Մանուկյան 1-ին թաղամասի թվով 1 փողոց կասֆալտապատվեն 2-րդ փուլով՝ 2022 թվականին:
Հիշեցվում է, որ բացի այս ծրագրից՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ Էջմիածնում կատարվելու են նաև 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով, որով նախատեսված են հետևյալ աշխատանքները՝
-Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում,
-Բաղրամյան փողոցի մայթերի հիմնանորոգում՝ սալիկապատմամբ,
-Սբ. Մովսես Խորենացի փողոցի հիմնանորոգում (ջրահեռացման համակարգի կառուցում, ասֆալտապատում),
Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու կառուցում։