Մայթը հետիոտնին վերադարձնելու նպատակով Երևանում հատուկ արգելապատնեշներ են տեղադրվում - RadioVan.fm

Онлайн

Մայթը հետիոտնին վերադարձնելու նպատակով Երևանում հատուկ արգելապատնեշներ են տեղադրվում

2021-05-10 15:39 , Общество, 1103

Մայթը հետիոտնին վերադարձնելու նպատակով Երևանում հատուկ արգելապատնեշներ են տեղադրվում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայթային հատվածը հետիոտնին վերադարձնելու և մեքենաների կայանումը մայթերին բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը, որի շրջանակում 2021-ին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, ընդհանուր առմամբ, կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ:

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը նշել է, որ Կենտրոնում արդեն իսկ 60 հատ տեղադրել են, Շենգավիթում 30 հատ է նախատեսված, և այսպես ծրագիրը կիրականացվի բոլոր անհրաժեշտ տեղերում։

«Մայթերն ամբողջությամբ զբաղեցված են լինում մեքենաներով և մարդկանց տեղաշարժը հաճախ դառնում է դժվարին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվելու խնդիր ունեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, ինչու չէ, նաև սայլակով երեխաներին տեղափոխոխ մայրերը լրջագույն խնդրի առաջ են կանգնում և ստիպված են լինում դուրս գալ փողոցի բանուկ հատված»,- նշում է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

Ճանապարհային ոստիկանությունը մայթերին փոխադրամիջոցների կայանումն արգելելու վարչական լծակ ունի: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, այս առումով պատասխանատվություն է նախատեսում։

«Տուգանքներ են նախատեսված 5000 դրամի չափով, եթե վարորդը կանգառ է կատարում մայթին, իսկ եթե մեքենան կայանում է մայթին՝ տուգանքը 20 հազար դրամի է հասնում»,- ասում է ՀՀ ՃՈ առաջին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը:

Նշվում է, որ 2020թ. մայթին կանգառելու, ինչպես նաև կայանելու համար կազմվել է 702 արձանագրություն, 2021-ի մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 138:

Лента

Рекомендуем посмотреть