Սիրիայում երեխաների տառապանքը հասել է գագաթնակետին. ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում է - RadioVan.fm

Онлайн

Սիրիայում երեխաների տառապանքը հասել է գագաթնակետին. ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում է

2017-03-13 19:55 , Мир, 963

Սիրիայում երեխաների տառապանքը հասել է գագաթնակետին. ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում է

Սիրիայում երեխաների տառապանքը գագաթնակետին է հասել. այդ մասին բարձրաձայնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ սիրիական հակամարտության վեցամյակի առիթով այսօր տարածած հայտարարությունում.

13 մարտի, 2017թ.-ն, Դամասկոս, Ամման: Սիրիական պատերազմի՝ երեխաների վրա ունեցած ազդեցությունը ռեկորդային է եղել:

Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով:

Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմամատ՝ դրանով իսկ 2016թ.-ը դարձնելով վատթարագույն տարին սիրիացի երեխաների համար այն պահից ի վեր, երբ 2014 սկսվեց զոհված երեխաների պաշտոնական գրանցումը:

255 երեխա սպանվել է դպրոցում կամ դպրոցի մերձակայքում:

Ավելի քան 850 երեխա է ներգրավվել հակամարտության մեջ որպես զինվոր, ինչը երկու անգամ ավելի է 2015թ.-ի ցուցանիշի համեմատ: Երեխաները օգտագործվում ու ներառվում են առաջնագծում մարտնչելու համար և է՛լ ավելի շատ են ստանձնում մարտական տարատեսակ դերեր. երբեմն նույնիսկ որպես մահվան դատավճիռ իրականացնողներ, մահապարտներ կամ բանտապահներ:

Առնվազն 338 գրոհ է եղել հիվանդանոցների և բուժ անձնակազմի վրա:

Лента

Рекомендуем посмотреть