ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը - RadioVan.fm

Онлайн

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը

2021-05-07 12:35 , Политика, 1489

ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն թվիթերյան գրառմամբ կոչ է արել շտապ ավարտել ձերբակալվածների և բոլոր աճյունների փոխանակումը։

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և բոլոր աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորում է Միջազգային հումանիտար օրենքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը»,-գրել է Անն Լինդեն՝ գրառմանը կցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ին արված հայտարարությունը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ևս 3 հայ ռազմագերիների հայրենիք վերադարձվելու առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) մայիսի 5-ին տարածած համատեղ հայտարարությունում ողջունել էին Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սերյան Թամրազյանի ազատ արձակումը՝ կոչ անելով երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել կալանավորվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ապահովման իրենց պարտավորությունները:

Միաժամանակ հորդորվել է կողմերին փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Лента

Рекомендуем посмотреть