«նախագահ.հայ»-ը գրանցված առաջին «.հայ» դոմենն է, այսօր թիվը 980 է․ տիրույթը 5 տարեկան է - RadioVan.fm

Онлайн

«նախագահ.հայ»-ը գրանցված առաջին «.հայ» դոմենն է, այսօր թիվը 980 է․ տիրույթը 5 տարեկան է  

2021-05-06 18:45 , Наука, HiTech, 1278

«նախագահ.հայ»-ը գրանցված առաջին «.հայ» դոմենն է, այսօր թիվը 980 է․ տիրույթը 5 տարեկան է

Մայիսի 5-ին «․հայ» դոմենային անունների տիրույթի 5-րդ տարեդարձն էր։ «․հայ»-ըմայրենի լեզվով առաջին դոմենն է։ Տիրույթի գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2012 թվականին: 2016թ. մայիսին գրանցվել է առաջին «.հայ» դոմենային անունը, որն, ի դեպ, «նախագահ.հայ»-ն է եղել։

2021 թ-ի մայիսի տվյալներով՝ «.հայ» տիրույթում գրանցված է շուրջ 980 հայատառ դոմենային անուն:

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «.am» և «.հայ» տիրույթների կառավարիչը, պարբերաբար միջոցառումներ է անցկացնում՝ հանրայնացնելու և խթանելու հայատառ դոմենային անունների գրանցումը, նպաստելու ՀՀ-ում ինտերնետի զարգացմանը՝ ապահովելով հայկական սեգմենտի կայունությունն ու հուսալիությունը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ից շեշտում են՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրներում արդիական է սեփական լեզվով դոմեն ունենալը, իսկ հայատառ դոմենի գրանցումը լավ հնարավորություն է տեղական կազմակերպություններին իրենց բիզնեսը Հայաստանում ներկայացնելու համար:

Նկատում են՝ ամենամեծ առավելությունը բոլոր անունների՝ մայրենի լեզվով գործածվելու հնարավորությունն է, ինչն ավելի դյուրին է ընկալման և հեշտ հիշելու համար։

«․հայ» դոմենային անունների տիրույթի ծննդյան 5-ամյակի առիթով «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն նախատեսում է անցկացնել 5 միջոցառում, որոնք նպատակ ունեն խթանել ինչպես դոմենային անունների գրանցումը, այնպես էլ ինտերնետում հայատառ բովանդակությունը։

Թե, մասնավորապես, ինչ միջոցառումներ են անցկացվելու՝ մանրամասնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի արտաքին կապերի ղեկավար Լիաննա Գալստյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть