Ադրբեջանի հերթական վանդալիզմը. ավերվել է այդ երկրի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։
Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW) թվիթերյան գրառմամբ հայտնելով այդ մասին՝ նշում է, որ ոչնչացված գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել է մինչև գյուղից 2020 թվականին հայերի տարհանումը:
Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը, առկա են նաև ծանր տեխնիկայի աշխատանքի հետքեր։
ALERT: An Armenian cemetery in the village of Mets Tagher/Böyük Tağlar was recently destroyed. The cemetery was founded in the early 19th c. and was in use when Armenians evacuated the village in 2020. Satellite imagery shows its complete destruction. Signs of bulldozer scars.1/3 pic.twitter.com/Dc55fkjFqT
— CaucasusHeritageWatch (@CaucasusHW) May 4, 2021