Գանդիի արձանը պղծած անձը հայտնաբերվել է․ 61-ամյա տղամարդը խոստովանել է արարքը - RadioVan.fm

Онлайн

Գանդիի արձանը պղծած անձը հայտնաբերվել է․ 61-ամյա տղամարդը խոստովանել է արարքը

2021-05-04 15:19 , Право, 1238

Գանդիի արձանը պղծած անձը հայտնաբերվել է․ 61-ամյա տղամարդը խոստովանել է արարքը

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով պարզել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը ապրիլի 29-ին վնասած անձի ինքնությունը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Հայտնել էինք, որ կոտրել և հրկիզել են Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի՝ Երևանում վերջերս տեղադրված հուշարձանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կատարվածը որակել էր «սադրանք՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ»: Գերատեսչությունից շեշտել էին, որ վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում։

Лента

Рекомендуем посмотреть