Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երեկ իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է։