ՀՀ-ում 233 կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 76-ը շնչում է արհեստական օդափոխման սարքի օգնությամբ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում 233 կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է, 76-ը շնչում է արհեստական օդափոխման սարքի օգնությամբ

2021-04-30 17:04 , Общество, 1152

ՀՀ-ում 233 կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է,  76-ը շնչում է արհեստական օդափոխման սարքի օգնությամբ

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերը։

Ըստ հրապարակման՝ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից 962-ի վիճակը գնահատվում է ծանր, 233-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 հիվանդ։

«ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը»,-գրել է Սիմոնյանը՝ փաստելով, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:

Նշենք՝ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4596 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 536 նոր դեպք, արձանագրվել է մահվան 21+5 դեպք, առողջացել է 964 մարդ:

Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի ապրիլի 30-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավարակակիրների թիվը հասել է 216 064-ի՝ 198 135 առողջացմամբ, 4108 մահվան ելքով։ 1018 կորոնավարակակիր էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 803 պացիենտ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 983656 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть