Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ երեկ Ռուսաստանից Արցախ է կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15 հազար չափաբաժին։
Հարությունյանը խորին շնորհակալություն է հայտնում ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ, նշել է նա, առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։
«Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։
Նշենք՝ Արցախի Հանրապետությունում, ըստ երկրի առողջապահության նախարարության, ընդհանուր առմամբ, կատարվել է 23 912 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2667 դեպք: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր։