8-10 ադրբեջանցի անցնել է Տավուշի միջդիրքային տարածք, նկատելով հայ զինծառայողներին` շտապ հեռացել. ՊՆ - RadioVan.fm

Онлайн

8-10 ադրբեջանցի անցնել է Տավուշի միջդիրքային տարածք, նկատելով հայ զինծառայողներին` շտապ հեռացել. ՊՆ

2021-04-29 20:40 , Общество, 1107

8-10 ադրբեջանցի անցնել է Տավուշի միջդիրքային տարածք, նկատելով հայ զինծառայողներին` շտապ հեռացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր հայտարարություն է տարածել` հայտնելով, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40 մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով։

«Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»,- ասվում է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть