Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ցուցանակների թարմացման աշխատանքներն ավարտվել են։
Այդ մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին,հայտնում ենք ,որ ավարտվել են ցուցանակների եռալեզութարմացման աշխատանքները»,-գրել է Տաթև Խաչատրյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով «Բարեկամություն» կայարանի ցուցանակների լուսանկարներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականովբոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները։