Զինծառայության մասին օրենքի շուրջ քննարկումը մեկնարկել է - RadioVan.fm

Онлайн

Զինծառայության մասին օրենքի շուրջ քննարկումը մեկնարկել է

2017-11-22 14:30 , Политика, 1346

Զինծառայության մասին օրենքի շուրջ քննարկումը մեկնարկել է

Օրեր առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր Ազգային ժողովում մեկնարկել է կլոր սեղան-քննարկումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ:

Հիշեցնենք, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության շուրջ համախմբված օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները, ովքեր պնդում են, որ զինծառայության մասին նոյեմբերի 15-ին ընդունված օրենքը կխոչընդոտի գիտության զարգացման, շուրջ մեկ շաբաթ դասադուլ արեցին, մեկ օր էլ նրանցից հինգը հացադուլ հայտարարեց: Ուսանողները դասադուլ-հացադուլը դադարեցրին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո. պայմանավածություն էր ձեռք բերվել նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Այսօրվա քննարկումը վարում է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մասնակցում են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հինգ ներկայացուցիչ և կառավարության ու Ազգային ժողովի հինգ ներկայացուցիչ: Կառավարության դիքորոշումը ներկայացնում են պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մրտչյանը: Քննարկմանը ներկա են նաև խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը.

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծն ի թիվս մի շարք փոփոխությունների, սահմանում է նաև տարկետման նոր դրույթ, ըստ որի տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի՝ ՊՆ նախանշած վայրում: Հակառակ պարագայում նրանք, 18 տարին լրանալուն պես, երկու տարով կզորակոչվեն բանակ:

Лента

Рекомендуем посмотреть