Պետբյուջեից 2 մլրդ դրամ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի համար - RadioVan.fm

Онлайн

Պետբյուջեից 2 մլրդ դրամ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի համար

2021-04-29 17:13 , Политика, 815

Պետբյուջեից 2 մլրդ դրամ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթածների բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի համար

ՀՀ պետական բյուջեից շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար․ կառավարությունն այսօրվա նիստում համապատասխան որոշում է ընդունել։

Հիմնավորման համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրն իրականացվում է փուլային եղանակով՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը:

Ծրագրի առաջին փուլն ուղղված է լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։ Ծրագրի երկու փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

Ծրագրի 3-րդ փուլի շրջանակում նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը: Ըստ այդմ՝ Շենգավիթի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։

Лента

Рекомендуем посмотреть