Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել են շուրջ 100-ի հասնող քրեական գործեր։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ այդ գործերով որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատախազության տեսանյութը՝ ստորև։