Հիմնական խնդրահարույց հարցը մնում է անհայտ կորած զինծառայողների որոնումը. ՌԴ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հիմնական խնդրահարույց հարցը մնում է անհայտ կորած զինծառայողների որոնումը. ՌԴ ՊՆ

2021-04-28 15:40 , Общество, 995

Հիմնական խնդրահարույց հարցը մնում է անհայտ կորած զինծառայողների որոնումը. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել, ընդհանուր առմամբ, մոտ 3600 քաղաքացի, թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ:

«Այսօր մեզ դիմել է Արցախի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհայտ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եւ երկու ֆերմեր էլ խնդրեցին պայթուցիկ առարկաներից մաքրել իրենց այգեգործական հողամասերը»,- Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՊՆ) փոխանցմամբ՝ ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Նշվում է, որ հետագայում անհայտ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть