Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին բանաձև է ներկայացրել խորհրդարան՝ պաշտոնական Փարիզին կոչ անելով պահանջել Բաքվից վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հակառակ պարագայում՝ պատժամիջոցներ կիրառել։
Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Պուպոնին ։
«Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձվելուն: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է կոնվենցիային և միջազգային իրավունքին»,-գրել է Պուպոնին՝ հավելելով, որ Ֆրանսիան պետք է պահանջի նրանց ազատ արձակել, որն էլ իր ներկայացրած բանաձևի իմաստն է։
Պատգամավորը միաժամանակ շնորհակալություն է հայտնել իր ներկայացրած բանաձևը ստորագրած գործընկերներին, որոնց թիվը 27 է։
Suite au conflit avec l’#Azerbaïdjan en Artsakh, de nombreux combattants arméniens sont toujours détenus par les autorités azerbaïdjanaises et attendent d’être rapatriés. Cette pratique est absolument contraire aux conventions et au droit international. pic.twitter.com/WX891RBghC
— François Pupponi (@fpupponi) April 27, 2021