«Այն կարող է միայն է՛լ ավելի սրել երկարամյա թշնամական տրամադրությունները»․ «պուրակի»-ի վերաբերյալ Միյատովիչը Ալիևին նամակ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Այն կարող է միայն է՛լ ավելի սրել երկարամյա թշնամական տրամադրությունները»․ «պուրակի»-ի վերաբերյալ Միյատովիչը Ալիևին նամակ է հղել

2021-04-27 18:02 , Политика, 1044

«Այն կարող է միայն է՛լ ավելի սրել երկարամյա թշնամական տրամադրությունները»․ «պուրակի»-ի վերաբերյալ Միյատովիչը Ալիևին նամակ է հղել

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով առավելագույնս զգուշավորություն ցուցաբերել՝ չխթանելու ու չբազմապատկելու առանց այն էլ խորը դժգոհությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած համայնքների միջև։

Այս համատեքստում, այսօր հրապարակված նամակում, Եվրախորհրդի հանձնակատարը մտահոգություն է հայտնում վերջերս Բաքվում բացված «Ռազմական ավարի պուրակ»-ի առնչությամբ, որում, նշում է, ըստ հաղորդումների, պատերազմի ընթացքում առգրավված հայկական զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ, այդ թվում՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ։

«Նման ցուցադրությունը կարող է միայն է՛լ ավելի սրել և ուժեղացնել երկարամյա թշնամական տրամադրությունները և ատելության խոսքը, բազմապատկել և խթանել անհանդուրժողականության դրսևորումները»,-ընդգծում է հանձնակատարը:

Այդպիսով, Միյատովիչը կոչ է անում Ալիևին, նկատի առնելով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը, վճռական դիրքորոշում ցուցաբերել ցանկացած հռետորաբանության կամ գործողության դեմ, որը կարող է հրահրել թշնամանք կամ ատելություն։

Հանձնակատարը նամակի ավարտին պատրաստակամություն ու ցանկություն է հայտնումառաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան, «պայմանով, որ իր մանդատին համապատասխան հնարավորություն ունենա մուտք գործել մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Лента

Рекомендуем посмотреть