Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«2,5 տարի առաջ ստանձնեցի Երևանի ավագանու անդամի մանդատս։ Այսընթացքումուժերիս ներածինչափով փորձել եմ այնպես անել, որ երևանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։ Ավաղ, այն ինչ կատարվում է մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում՝ բոլորիս է հայտնի և ակնկալել, որ քայլականների հետ հնարավոր էր որևէ հաջողության հասնել՝ սին հույսեր էին։ Իսկ ահա վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլևս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուներիհետ որևէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը, դա իմ սկզբունքներին հակասում է։ Ես վայր եմ դնում Երևանի ավագանու անդամիմանդատս,շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը վերջին 2,5 տարվա ունեցած համագործակցության և վստահության համար։ ԲՀԿ-ին մաղթում եմ հաջողություն առաջիկա ԱԺընտրություններում։ Կհանդիպենք»,-գրել է Հռիփսիմե Առաքելյանը։