Պնդումները, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով ՀՀ հարավ-արևելքում (Սյունիքում) հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»՝ բացարձակ սուտ է:
Այդ մասին նախօրեին հայտարարություն է տարածել Հայաստանի պաշպանության նախարարությունը (ՊՆ)՝ անդրադառնալով այդ մասին սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութին։
«Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները:
Միևնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր և ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգատություն չառաջացնել: Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը և զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: