Սյունիքում ՌԴ պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում մարզում և ՀՀ–ում ստեղծված իրավիճակը․ Տիգրան Աբրահամյան - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում ՌԴ պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում մարզում և ՀՀ–ում ստեղծված իրավիճակը․ Տիգրան Աբրահամյան

2021-04-22 15:25 , Политика, 966

Սյունիքում ՌԴ պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի շրջելը լավագույնս է արտացոլում մարզում և ՀՀ–ում ստեղծված իրավիճակը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում։

Հարմար է՞ հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։

ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։

Ով Սյունիքում ու ողջ Հայաստանում իրականում գիտակցում է այս իշխանության արածի, իրականացվող քաղաքականության շարժառիթներն ու դրա հետևանքներ, բնական է, որ իր անհանդուրժողականությունը որևէ ձևով արտահայտելու է՝ ով ինչպես կկարողանա, ուժը ոնց կպատի։

Այս իշխանության՝ պետության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը, մեզ մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին, ինչի դեմը պետք է առնել»։

Лента

Рекомендуем посмотреть